Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդում տարեցտարի ավելանում են ցորենի ցանքատարածությունները

Դեկտեմբեր 16,2014 22:40

Տավուշի մարզի Բերդ քաղաքում տարեցտարի ավելանում են  ցանքատարածությունները: Բերդի համայնքների միության նախագահ Սամվել Հովսեփյանի խոսքերով՝ քաղաքապետ Հարություն Մանուչարյանը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը:

Հիմնանորոգվել է համայնքի սեփականության հանդիսացող հացահատիկահավաք կոմբայնը, տարբեր ծրագրերով, համայնքի ֆինանսական ներդրումներով, ձեռք են բերվել թրթուրավոր եւ  անիվավոր տրակտորներ, շարքացան, կուլտիվատոր : 2012թ., երբ Հարություն Մանուչարյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, Բերդ քաղաքում կատարվել է 25 , 2013թ.՝ 62, այս տարի՝ 105 հա աշնանացան: Քաղաքապետ Հ. Մանուչարյանը դա քիչ է համարում, քանի որ Բերդում առկա է 700 հա  վարելահող:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031