Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թանկացումներ Գորիսում. հացը  200 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 250 դրամով

Դեկտեմբեր 20,2014 21:05

Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացումներից անմասն չմնաց նաեւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքը: Գորիսի խանութներում մինչ այժմ 400 դրամով վաճառվող շաքարավազն այժմ վաճառվում է 500 դրամով, 700 դրամով վաճառվող ձեթը` 800 դրամով, 50 դրամով էլ թանկացել է հացը: Այժմ գորիսեցիները 200 դրամի փոխարեն` հացը  գնում են 250 դրամով: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Սյունիքի մարզպետարանում  մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ հացարտադրությամբ զբաղվող գործարարների հետ կայացած հանդիպման արդյունքում որոշվել էր հոկտեմբերի 8-ից  Գորիսում 600 գրամ քաշ ունեցող հացի գինը սահմանել 200 դրամ,   իսկ Կապանում պահպանել հացի գինը` 240 դրամ,  փոխարենը` քաշը 500 գրամից դարձնել 600 գրամ: Սակայն երկու ամիս անց, ոչ միայն չպահպանվեց հացի գինը, այլեւ վերջին օրերին ալյուրի գնի թանկացմամբ պայմանավորված`Կապանում 240 դրամ արժողությամբ հացը երեկվանից  վաճառվում է 280 դրամով, իսկ Գորիսում` 200 դրամի փոխարեն 250 դրամով:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցից հետաքրքրվեցինք, թե ինչպես են Գորիսում բնակիչները վերաբերում այս թանկացումներին: «Դա մեր բոլորիս հոգսն  է: Մենք գիտենք, որ հայերի  համար Նոր տարին գնումների հետ է կապված, եւ գների բարձրացումն էլ պետք է ազդեր  մարդկանց  տրամադրության վրա: Մենք փորձում ենք տոնական տրամադրություն ստեղծել, մարդկանց տրամադրությունը բարձրացնել, քաղաքի հրապարակում արդեն գլխավոր տոնածառն ենք դնում, Նոր տարվա պատրաստություն տեսնում», – ասաց Գորիսի քաղաքապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031