Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ Պապն ու Ձյունանուշը այցելեցին Նորքի տարեցների տուն-ինտերնատ

Հունվար 14,2015 17:11

«Ողջույն իմ թոռնիկներ»,-ասաց Ձմեռ Պապը Նորքի տուն-ինտերնատի տատիկներին եւ պապիկներին եւ շնորհավորեց նրանց Ամանորը: Այսօր պատերազմի վետերանների Նորքի տուն-ինտերնատում տարեցները տոնում էին Հին Նոր Տարին: Միջոցառումը նրանց համար կազմակերպել էին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Միջոցառման ժամանակ Ձմեռ Պապը կոնֆետներ էր բաժանում, իսկ այդ ընթացքում՝ ճաշի սեղանի շուրջ, տատիկներն ու պապիկները տոնական համերգն էին ունկնդրում եւ ուրախանում:

Ինտերնատի տարեցները, չնայած այն հանգամանքին, որ արդեն քանի տարի է Ամանորը չեն նշում իրենց հարազատների հետ, ասում են, որ ինտերնատում տոնը չի կորցրել իրենց համար իմաստը: Այն տատիկներն ու պապիկները, որոնց համար տոնը հիշեցնում է փաստը, որ իրենք գտնվում են հարազատ տանից հեռու, չեն ցանկանում խոսել դրա մասին:

Tarecneri_tun_1 Tarecneri_tun_3

86 ամյա Ցոլակ պապիկը, որը փախել է Ուկրաինայի պատերազմից, տեսել է Օդեսայում ռմբակոծությունները, ասում է, որ չի կարող դժգոհել ոչնչից. «Ես այս երկրում հարազատներ չունեմ, իսկ տարեցների տունն էլ ինձ համար դարձել է հարազատ տնից էլ ավելին»:

«Թե՛ ղեկավարությունը, թե՛ բժիշկները այնպես են անում, որպեսզի մենք զգանք, որ Ամանորը տոնում ենք մեր տանը»,- այս կարծիքին է Սուրիկ պապիկը: 67 ամյա Էմմա Աբրահամյանն էլ ասում է՝ չնչին օրը մեզ համար դարձնում են տոն, կորցրել եմ տունս տեղս, սակայն իրենք են իմ նոր հարազատները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանի խոսքով՝ պատերազմի վետերանների Նորքի տուն-ինտերնատն ունի 320 տարեց սան: Սաների այս մեծ քանակությունը Նարինե Բալայանը պայմանավորում է նրանով, որ ինտերնատի աշխատակիցները շատ լավ վերաբերմունք են ցուցաբերում:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով էլ, եթե ցանկանում են, որպեսզի տարին լավ ընթանա, պետք է լավ գործով այն սկսել, այդ իսկ պատճառով էլ կազմակերպել են միջոցառումը. «Մեր աշխատանքային կոլեկտիվն արդեն աշխատում է վետերանների տան համար նոր ծրագրերի իրականացման վրա: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հանդիպումները լինեն ավելի հաճախ եւ որ մեր կատարած աշխատանքների շնորհիվ տարեցներն իրենց ավելի լավ զգան»:

Պրն Բիբինը տեղեկացրեց, որ ջեռուցման նոր համակարգի ներդրման պլաններ կան, որոնց շուրջ աշխատանքները կսկսվեն ամռանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031