Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի եւ վշտակցության մոմավառություն Նոյեմբերյանում

Հունվար 15,2015 18:33

Հունվարի 15-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ հայ-հունական բարեկամության զբոսայգում կայացավ մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների: Այն կազմակերպել էր Նոյեմբերյանի քաղաքապետարանը: Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների, Նոյեմբերյանում գործող հիմնարկությունների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժներ ու աշակերտներ:

Noemberyan-2

 

Գյումրիում սպանված անմեղ մարդկանց հիշատակի եւ վշտակցության խոսք ասացին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Քաղաքապետն իր ելույթում հարգանքի տուրք մատուցեց նաեւ  հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած ոսկեվանցի Սերյոժա Սարգսյանի հիշատակին: Մոմավառությունն այժմ էլ շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031