Այսօր Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Հարյուրավոր մարդիկ, որոնց թվում էին նաև ռուս և այլ ազգերի ներկայացուցիչներ, ծաղիկներ դրեցին ի նշան միասնական վշտի և ցավի:
Արարողությունը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից: Ներկա էին դաշնային, մոսկովյան, ինչպես նաև հայկական և այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայություն


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   