Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտի ելույթի մասին ցուցապաստառն հանվեց Հայոց Ցեղասպանության 100 ամյակի մասին հուշատախտակի կողքից

Փետրվար 02,2015 10:41

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու պարիսպի վրա տեղադրված արաբ երաժշտի ելույթի մասին ցուցապաստառն հանվեց Հայոց Ցեղասպանության 100 ամյակի մասին հուշատախտակի կողքից: Փառք Աստծո, Սուրբ Վարդան եկեղեցում  կան ազնիվ, պատասխանատու և հայրենասեր մարդիկ, որ անշահախնդրորեն ծառայում են հարազատ ազգին և եկեղեցուն: Տառացիորեն վայրկյանապես այս թյուրիմացաբար դրված ցուցուպաստառը տեղափոխվեց այլ տեղ: Աստված տա մեր բոլոր ծանր ու մեծ պրոբլեմները այդպես հայրենսիրորեն լուծվեն: Մենք և մեր Հայրենիքը այս էլ որերորդ անգամ պատմության ընթացքում ավելին քան ունենք նման սրտտացավ վերաբերմունքի պակաս:

Պատրաստ եմ ներողություն խնդրելու արաբ երաժիշտ Ֆարահ Սիրաջից, եթե հոդվածում տեղ գտած խոսքերը, ընկալվել են որպես վիրավորանք վերջինիս ազգային պատկանելության կամ նրա անձի, ավելացնելով որ վերջինս պորտապարուհի չէ, այլ ազգային երգերի ժամանակակից մշակումների կատարող: Ասելիքըս միանշանակ վերաբերվում էր Եղեռնի 100 ամյակի վերաբերյալ հուշատախտակի և որևէ այլ հանդիսության հայտագրի իրար կողքի գտնվելուն: Անձամբ ես երբեք, ոչ մի բան չեմ ունեցել արաբ ազգի և նրա մշակույթի դեմ: Ավելին միշտ բարձր եմ գնահատել այդ ազգի ներդրումը համաշխարհային գիտության և մշակույթի զարգացման գործում:

Վկա է Աստված. ես բացարձակապես հակված չեմ և չէի իրեն վիրավորելու: Ի վերջո, տվյալ հարցում, կոնկրետ այդ երաժիշտը բնավ կապ չուներ:

Ավարտելով խոսքս ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալ լինել իմ այն հայրենակիցներին, որոնք փութաջան անհանգստություն դրսևորեցին հնարավորինս արագ վերացնելու այդ ցավալի թյուրիմացությունը:

Հուսով եմ մեր ժողովրդի լավագույն հույսերն ու երազանքները վերջ ի վերջո ի կատար կածվեն` հանուն մեր Հայրենիքի մեծ ու լուավոր ապագայի, հանուն ՄԵԾ ՀԱՅՔԻ:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐԻՍ:

 

Կարեն Ավետիսյան,

Ռեժիսոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728