Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։
Եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական արդարության կենտրոնում։
Հաջորդիվ սպասվում է դասընթացների հագեցած երկու օր, որտեղ քննարկումներ կծավալվեն առաջնորդության երեք առանցքային ուղղությունների շուրջ՝ առաջին տիկնանց և առաջին պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը բարդ միջավայրերում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության դերը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ


















































