Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներին 1 ամսվա աշխատավարձ կտան

Փետրվար 02,2015 14:56

Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ» գործարանում, ինչպես որ խոստացվել էր, հանդիպել է գործարանի աշխատակիցների հետ: Նախարարը խոստացել է նաիրիտցիներին մեկ ամսվա աշխատավարձը վճարել մինչեւ փետրվարի 25-ը, իսկ փետրվարի 25-ից հետո պարզ կլինի հետագա վճարումների ճակատագիրը: Այս մասին այսօր Aravot.am-ին վստահեցրեց գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:

Նրա պատմելով` նախարարը նախ ուզում էր գործարանի դահլիճում հանդիպումն անցկացներ, սակայն նաիրիտցիները դեմ էին, քանի որ դահլիճը փոքր է, եւ ոչ բոլորը կարող էին ներկա լինել, ուստի հենց գործարանի բակում էլ խոսել է աշխատակիցների հետ:

Անուշ Հարությունյանի փոխանցմամբ` դեռ 18 ամսվա աշխատավարձերի պարտք կա վճարելու:

Մեր հարցին` արդյոք նախարարը խոսե՞լ է «Նաիրիտի» հետագա գործարկման եւ աշխատակիցների կրճատումների մասին, Անուշ Հարությունյանն ասաց` «վերագործարկման մասին խոսակցություն չի եղել, իսկ կրճատումներն ամսի 6-ից շարունակվում են»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի» աշխատակիցների մեծ մասը պաշտոնապես աշխատանքից ազատված են համարվելու, մնալու է մոտ 400 աշխատակից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728