Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցիացիաների դերը» աշխատաժողովը

Փետրվար 19,2015 12:42

Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցիացիաների դերը» աշխատաժողովը, որի շրջանակում տրվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2015-2017թթ. Գործողությունների ծրագրի մասը կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի մեկնարկը: Աշխատաժողովի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ինչպես նաև ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ:

«Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ամրապնդել ՀՀՄ-ի ինստիտուցիոնալ  կարողությունները,  որի  արդյունքում  Միությունը  կունենա  ավելի  հզոր ներքին  կառավարման  և  ղեկավարման  համակարգ, կբարելավի շահերի պաշտպանության  ու  հաղորդակցման  կարողությունները,  ինչպես  նաև  կմշակի ինստիտուցիոնալ  զարգացման  ռազմավարություն,  որը  հավանության  կարժանանա  իր անդամների կողմից:

Աշխատաժողովի շրջանակում կներկայացվի եվրոպական այլ  պետությունների տեղական  իշխանությունների ասոցիացիաների փորձը: Եվրոպական երկրների, տեղական իշխանությունների ասոցիացաների ներկայացուցիչները կմանրամասնեն անդամ համայնքներին  իրենց  կողմից  մատուցված  ծառայությունների մասին,  իրենց  անդամների  շահերի պաշտպանության և ընդհանուր շահերի առաջմղմանն  ուղղված  լոբբիստական գործունեության ընթացքում կիրառվող գործիքներն ու արձանագրած հաջողությունները, ինչը կնպաստի ՀՀՄ-ի կողմից իր գործընկերների հաջողությամբ կիրառված մոդելներն ու մոտեցումները փոխառելուն:

 

Հայաստանի համայնքների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728