Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Չիլինգարովը Գյումրի է եկել ցավակցելու

Փետրվար 25,2015 17:32

Սամվել Բալասանյանն ընդունել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին

Այսօր՝ փետրվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին  նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քաղաքապետը նախ ողջունեց հայազգի մեծանուն գիտնականին՝  բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը  ինչպես գիտության, այնպես էլ  քաղաքականության մեջ: Քաղաքապետը նաև կարևորեց  մեծ գիտնականի  դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում:

Արթուր Չիլինգարովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ: Վերջինս նաև հետաքրքրվեց դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին  ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն: Արթուր Չիլինգարովը խոստացավ նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ:

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728