Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկցի պատգամավոր Մուշեղ Պետոյանը  ևս դուրս եկավ ԲՀԿ-ի շարքերից

Փետրվար 26,2015 11:57

Այս մասին Aravot.am-ին հայտնեց հենց պատգամավորը՝ նշելով, որ այսօր առավոտյան դիմում է ներկայացրել կուսակցության ու խմբակցության շարքերից դուրս գալու:

Հիշեցնենք, որ այս պատգամավորը ընտրված է թիվ 36 ընտրատարածքից, որը ընդգրկում է Արթիկը, Մարալիկը ու հարակից գյուղերը: Նա ընտրված է մեծամասնական ընտրակարգով: «Այսուհետ ես կլինեմ անկախ պատգամավոր, այս որոշումը կայացվել է իր ընտրազանգվածի ու թիմակիցների ընդհանուր որոշմամբ: Ես ստիպված էի այլ քայլին գնալ, ինչպես գիտեք մեծամասնական ընտրակարգով եմ ընտրված ու բնականաբար հաշվետու եմ իմ ժողովրդի առաջ», -ասաց պատգամավորը:

Հիշեցնենք,  որ այս պատգամավորը ևս բիզնեսներ ունի Արթիկ քաղաքում, մի քանի սպասարկման օբյեկտներիզ զատ, նաև հանքեր ունի:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728