Լրահոս
Օրվա լրահոսը

Նեմցովի մայրը զգուշացրել է, որ որդին կսպանվի Պուտինի ձեռքով

Փետրվար 28,2015 13:41

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մայրը որդուն զգուշացրել է սպանության վտանգի մասին: Օրերս այս մասին ասել է հենց ինքը՝ Բորիս Նեմցովը: Ընդդիմադիրի խոսքերը վկայում են այն մասին, որ նրան ցանկացել է սպանել հենց Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է «Пресса Украины»-ն: 

Նեմցովը, մասնավորապես, ասել է. «Մայրս կտրականապես դեմ է այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում: Նա համարում է, որ դրանք աղետ եւ մղձավանջ են: Բայց նրան ավելի շատ Պուտինն է անհանգստացնում: Ամեն անգամ, երբ ես նրան զանգում եմ, ասում է. «Ե՞րբ ես վերջացնելու քննադատել Պուտինին: Նա քեզ կսպանի»: Եվ նա դա լուրջ է ասում»,- մի քանի օր առաջ ասել էր Բորիս Նեմցովը:

Utro.ua կայքի փոխանցմամբ՝ Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը պատմել է, որ մահացածին սոցիալական ցանցերում սպառնալիքներ էին ուղարկում: Սպառնալիքները եւ ահաբեկող նամակները, ընդհանուր առմամբ, կապված էին նրա քաղաքական գործունեության հետ:

«Մի քանի ամիս առաջ արդեն սպառնալիքներ էին հնչում: Մենք նույնիսկ չէինք հաղորդում այդ մասին, արձագանք չկար: Բայց ես կարծում, որ դժվար թե սա անողները նախօրոք զգուշացնեին»,- մասնավորապես ասել է փաստաբանը եւ հավելել, որ իմաստ չունի սպանության պատճառները քաղաքականությունից դուրս փնտրել. « Սա հաստատ անձնական հաշվեհարդար չէ: Նա անձնական խնդիրներ չի ունեցել: Ես կարծում եմ, որ որպես շարժառիթ հանդիսացել է նրա քաղաքական գործունեությունը»:

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մի շարք քաղաքական գործիչներ այս սպանությունը չեն կապում Նեմցովի քաղաքական գործունեության հետ: Մասնավորապես ՌԴ դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վալերիա Ռյազանսկան ասել է. «Նեմցովը որեւէ լուրջ վտանգ չէր ներկայացնում իշխանության կամ քաղաքական համար»:

Իսկ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին այս սպանության երեք հնարավոր հեղինակի է նշել. Ուկրաինա, Նիժնի Նովգորոդի մաֆիա, «Պարնաս»-ի հաշվեհարդար. «Նեմցովը չուներ նշանակալի քաղաքական կշիռ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նեմցովի մայրը հրեա է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728