Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավորի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոյեմբեր 16,2026 16:46 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից 2023 թվականի ապրիլի 30-ին Ս.Վ.-ի սպանությունը պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, նախաքննության ընթացքում վերոնշյալ ենթադրյալ հանցանքի կատարման համար Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը): Վերջինս կալանավորված է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս.Վ.-ին կյանքից զրկած Գ.Հ.-ի կալանավորումից կարճ ժամանակ անց վերջինիս ընտանիքի ապրելակերպն ու ֆինանսական դրությունն էականորեն բարելավվել է, այդ թվում՝ ձեռք են բերվել և ներկայում առկա են թանկարժեք երեք տրանսպորտային միջոցներ այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողը եղել է կալանավորված, իսկ մյուս անդամները եկամուտ գրեթե չեն ունեցել:

Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), իսկ 2024 թվականի ապրիլին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30