Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմի Աշխատանոց՝ Մեսրոպեանի Մէջ

Մարտ 04,2015 16:09

Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանին մէջ սկսաւ գործել 4th Dimension աշակերտական աշխատանոցը (workshop), որուն նպատակն է մասնակիցները վարժեցնել վիտէօ-նկարահանման եւ կարճ ֆիլմերու պատրաստութեան գործին:

Աշխատանոցը կը բաղկանայ 8 բազմաժամեայ հանդիպումներէ, տարածուած 2 ամսուայ վրայ: Այս հանդիպումներուն ընթացքին, մասնակից աշակերտները պիտի ծանօթանան շարժանկարի տեսութեան, պիտի ուսումնասիրեն նկարահանման, բեմադրութեան, բեմագրութեան եւ պատկերադրման (editing) սկզբունքները եւ պիտի կատարեն աշխատանքներ՝ ձեռք բերուած գիտելիքներուն հիման վրայ:  Իբրեւ արդիւնք այս բոլորին, աշխատանոցի աւարտին մասնակից աշակերտները պիտի արտադրեն 2 վայրկեան տեւողութեան ֆիլմ մը, որ պիտի ներկայացուի համալիբանանեան միջ-դպրոցական մրցոյթի:

Մեսրոպեան վարժարանին մէջ նշեալ աշխատանոցը կը ղեկավարէ օրդ. Արին Պաղտոյեան: Աշակերտական խմբակը կը բաղկանայ 10 աշակերտներէ: Արտադրուելիք ֆիլմի թեման պիտի ըլլայ առակ մը՝ Աւետարանէն:

 

ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031