Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

Հոկտեմբեր 29,2026 14:14 Share
Աջակցեք aravot.am-ին

ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՑ ԵՎ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուրն եկավ կեսգիշերին․ Հրանտը մահացավ․․․ և կեսգիշերային լռությունը դարձավ ավելի ծանր․․․

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ վավերագրող կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր, թատրոնում և կինոյում իր հետքն ու ձեռագիրը թողած յուրահատուկ անհատ, կենսախինդ, կյանքը սիրող, կյանքով ապրող մարդ, հուշերով, հիշողություններով, անցյալով ու առավելապես ներկայով ու ապագայով ապրող մարդ, լավատես ու լավը սիրող, ընկերություն, միջավայր սիրող, ընտանիք սիրող մարդ։ Երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, ասում էր՝ ասենք՝ լավ ենք ու դրանով խոսում էր ինքն իր մասին։

Այդպես էլ պայքարեց կյանքի համար, ապրելու համար, պայքարեց, չնահանջեց, երբեք հույսը չկորցրեց, հավատաց, որ առողջանալու է, յուրաքանչյուր օր, երբ մի քիչ լավ էր զգում, գալիս էր դեպի իր միջավայրը, իրեն հարազատ միջավայրը, բայց․․․։

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ կորուստը ոչ միայն շատ մեծ կորուստ է մեր կինոյի ու թատրոնի համար, ոչ միայն մեծ կորուստ է մեր մշակույթի համար, ոչ միայն մեծ կորուստ է իր ընտանիքի ու ընկերների, իր մտերիմների ու սիրելիների համար, այլև մարդկային այն տեսակի կորուստն է, որի կրողը ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԴՆ ԷՐ։

Ցավում ենք մեր ընկերոջ, մեր գործընկերոջ համար ու սգում ենք նրա մահը։ Ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին, մտերիմներին։

Ամեն օր զգալու ենք ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ մարդու բացակայությունը, ամեն օր զգալու ենք նրա ջերմ վերաբերմունքի, նրա արձագանքների, նրա հումորով խոսքի բացակայությունը մեր շուրջը, ամեն օր տեսնելու ենք նրա թափուր մնացած տեղը, բայց միշտ հիշելու ենք նրան։

Հանգչիր խաղաղությամբ սիրելի ՀՐԱՆՏ։

Հայաստանի կինոգործիչների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031