Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Վաղը ՀԱՕԿ-ի գործկոմը Եվրոպական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի»

Մարտ 09,2015 13:10

Օրերս հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի համարում մեր ըմբիշների մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Այդ առիթով ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը արել է հետեւյալ հայտարարությունը:

«Նախ, ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի կամ Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպվող ցանկացած միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հայտարարություն անելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Յուրաքանչյուր մարզիկ եւ մարզիչ իրավունք ունի իր անձնական կարծիքն ունենալ այս կամ այն միջազգային մրցաշարին մասնակցելու վերաբերյալ: Մարզիկին ստիպողաբար հնարավոր չէ պարտադրել ելույթ ունենալ, դա յուրաքանչյուրի անձնական որոշելիքն է: Սակայն բոլորն էլ պարտավոր են հաշվի առնել հեղինակավոր մրցաշարերին չմասնակցելու մարզական հետեւանքները, առավել եւս՝ փորձառու մարզիկները: Միաժամանակ, օգտվելով առիթից ասեմ, որ արդեն մարտի 10-ին ՀԱՕԿ-ը գումարելու է գործկոմի նիստ, որտեղ կկայացվի մեր ընդհանուր հավաքականի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում: Ես խոստանում եմ, որ այդ մասին պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»:

Հրաչյա Ռոստոմյանը նաեւ իր անձնական կարծիքն է հայտնել Հայաստանի մասնակցության վերաբերյալ: « Հայ մարզիկների կամային, ես կասեի՝ տղամարդկային, հատկանիշները ինձ վստահություն են ներշնչում,, որ մեր տղաները շատ հաջող մրցելույթ են ունենալու եւ իրենց յուրաքանչյուր հաղթանակը նվիրելու են Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Տարին հատկանշական է եւ հենց 2015 թվականին պետք է Բաքվում ծածանվի Հայոց Եռագույնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031