Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենացածր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը

Մարտ 09,2015 13:22

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Արաբկիր, իսկ երրորդ տեղը Ավան վարչական շրջանները: 2015թ-ի փետրվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը: Զեկուցվել է նաև, որ մարտ ամսվա աշխատանքների գնահատումն արդեն կիրականացվի համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնմամբ:

Անդրադառնալով գրանցած արդյունքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ:

«Գնահատման համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնումն էլ ավելի է մեծացնելու պահանջները վարչական շրջաններից: Ուստի պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ըստ այդմ իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031