Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ աղքատության եզրագծից անդին. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ) 

Մարտ 10,2015 13:24

Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ բաժանելիս, գրեթե ամեն օր հանդիպում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքների: Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների թվում քիչ չեն հանրապետության այլ համայնքներից տեղափոխված ու վագոն-տնակներում բնակվող ընտանիքները: Տպավորություն է, թե ողջ հանրապետության սոցիալապես առավել խոցելի խմբերին պատկանող ընտանիքներն են տեղափոխվել բնակվելու Գյումրու տնակային ավաններում:

Բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031