Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչը հույսեր է կապում իր պատանի սաների հետ

Մարտ 13,2015 14:23

Մարտի 25-29-ը Նեապոլում կայանալիք Ֆուդոկան կարատեի Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, որոնք սկսել են նախապատրաստության վերջին փուլը:

karate1

Մարզիչ, սեւ գոտի չորրորդ դան, 2013 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր եւ հաջորդ տարվա հաղթող Արծրուն Օհանյանն Aravot.am-ին ասաց, որ Իտալիայում ինքն էլ է մասնակցելու որպես մարզիկ: Բայց հիմա ավելի մեծ ուշադրություն դարձնում է իր սաներին: «Ջոն Կիրակոսյանը, որ մասնակցելու է 10-11 տարեկանների պայքարին, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է անցած տարի դառնալ Եվրոպայի 3-րդ մրցանակակիր, հաղթել Կիպրոսի միջազգային մրցաշարում: Իսկ Հայաստանի առաջնությունների բազմակի հաղթողներ Արման Պետրոսյանն ու Հարություն Նիկողոսյանը (12-13 տարեկաններ) առաջին անգամ են դուրս գալու միջազգային ասպարեզ: Սակայն նրանք իրենց վարպետության մակարդակով հույս են ներշնչում, որ  երեք տասնյակից ավելի երկրների իրենց հասակակիցների հետ պայքարում ի վիճակի են մեդալներ նվաճել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031