Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին ոչ մի հույս չի տվել

Մարտ 13,2015 16:33

Այսօր, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախարարության շենքում, հանդիպելով նաիրիտցիներին, ոչ մի հուսադրող բան չի ասել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրիտի» բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը: Նախարարը հայտնել է, որ պարտքը կարող վճարվել միայն գույքի վաճառքից հետո: Երվանդ Զախարյանը վստահեցրել է, որ գույքի վաճառքի հետ կապված փաթեթներն ուղարկվել է երեք կազմակերպությունների, որոնց հետ ներկայումս բանակցություններ են ընթանում. «Թե այդ բանակցությունները, որքան կշարունակվեն դեռ անհայտ է: Ինչ վերաբերում է «Նաիրիտի» մյուս մասին, ապա այդ հարցն էլ պիտի կարգավորվի միջպետական բանկի հետ, նախարարն ասաց, որ այն պիտի վերադարձվի կառավարությանը նոր միայն այդ հարցը կարգավորվի: Այսինքն` երկու դեպքում էլ այս հարցը շուտ լուծվող խնդիր չէ»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նաիրիտցիները կառավարության առաջ պայման էին դրել ժամանակացույց սահմանելու եւ չվճարված աշխատավարձերը այդ ժամանակացույցով վճարելու, այսօր սակայն Երվանդ Զախարյանը այդ հարցն էլ իրատեսական չի համարել. «Աշխատողները խնդրեցին գոնե մեկ ամսվա աշխատավարձը վճարեն, որ մեկ ամիս կարողանան ապրել, սակայն սրան էլ չհամաձայնեցին` ասելով, որ համակարգում փող չկա: Նախարարն ասաց` երբ հարցը կլուծվի ամբողջ գումարը միանգամից կտան»:
Վերջին անգամ նաիրիտցիներին պարտք-աշխատավարձը վճարել են փետրվար ամսին: Սակայն դեռեւս 18-24 ամսվա պարտք էլ կառավարությունն ունի: Նաիրիտցիների պարտքն, ընդհանուր առմամբ, կազմում է 13-15 միլիոն դոլար:

Նշենք, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի» 2200 աշխատակից աշխատանքից ազատվել է, որից 487-ի հետ կրկին պայմանագրեր կկնքվեն:

Վաղը, ժամը 11-ին, նաիրիտցիներն իրենց չվճարված աշխատավարձերի համար բողոքի ակցիան կշարունակեն ՀՀ նախագահի նստավայրի առաջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031