Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնարկատեր» աշակերտները դրամաշնորհ ստացան (Տեսանյութ) 

Մարտ 19,2015 17:21

Այսօր՝ մարտի 19-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեքս եւ Մարի Մանուկյան սրահում  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ՝ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: Այդ կազմակերպությունները ներկայացնում էին  հետեւյալ դպրոցները՝ Եղեգնաձորի թիվ 1, Եղվարդի թիվ 3, Մուղնու, Կապանի թիվ 5, Վերին Արտաշատի, Խաչաղբյուրի, Եղեգնուտի, Կառնուտի, Դիլիջանի թիվ 5, Շվանիձորի եւ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը:

patanekan3 patanekan2 patanekan1

Դեռեւս անցյալ կիսամյակում աշակերտները հիմնել եւ գործարկել էին մինի – «գործարար ընկերություններ» եւ նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ: Մրցույթի արդյունքում ընտրված 11 լավագույն աշակերտական կազմակերպություններին ԱՄՆ ՄԶԳ-ի կազմակերպության կողմից շնորհվեցին 145 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհներ:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱՄՆ փոխդեսպանը:

Դպրոցականները միաբերան նշում էին, որ պատրաստ են փոխել, բարեկարգել իրենց համայնքը, ինչի առաջին քայլերն արել էին՝ դպրոցի ուսուցիչների, համայնքների ներկայացուցիչների ու գործարարների աջակցությամբ: Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը նշեց, որ շատ կուզենար դահլիճում տեսնել պատգամավորների, որոնք հաստատ շատ բան կունենային սովորելու երեխաների էնտուզիազմից ու նախաձեռնողականությունից:

«Հայաստանի պատանեկան նվաճումների» գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը  նշեց, որ այսօր աշակերտներն ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ իրենց ձեռնարկների իրականացման ճանապարհին, մինչդեռ տարիներ առաջ, երբ նոր էին սկսում, դպրոցներից մեկի աշակերտները, վստահ լինելով որ ոչինչ չեն կարող իրացնել իրենց համայնքում, քանի որ մութ եւ ցուրտ տարիներն էին, գյուղի ճահճից գորտ էին որսացել, չորացրել ու վաճառել դպրոցի  կենդանաբանության ուսուցչուհու վրա: Տիկին Հովհաննիսյանը հավելեց, որ արդեն որերորդ տարին իրենց կողքին է ԱՄՆ ՄԶԳ-ն եւ լրատվամիջոցները, որոնք սիրով լուսաբանում են հանրապետության դպրոցականների հաջողությունները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031