Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ազատ Հայրենիք» կուսակցության քարոզչություն պարունակող օրացույցները եւ առկա գրասենյակային պարագաները՝ ԿԸՀ գրասենյակում

Մարտ 23,2015 10:53

Հարգելի  Սրբուհի Արզումանյան

Վստահ ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին տիրապետում է ընտրական գործընթացը կարգավորող օրենսդրությանը։ Ուստի, չենք կասկածում, որ ԼՂՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում ներկա դրությամբ փակցված «Ազատ Հայրենիք» կուսակցության քարոզչություն պարունակող օրացույցները եւ առկա գրասենյակային պարագաները, որոնք նկատել ենք նաեւ ԿԸՀ գրասենյակում, շուտափույթ կերպով կհեռացվեն` համաձայն ԼՂՀ ԸՕ 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների։

Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում օժանդակելու ԿԸՀ-ին՝ իրազեկել ընտրողներին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին,  դատավորներին, դատախազներին, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին, զինծառայողներին, բարեգործական և կրոնական կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին ու կազմակերպություններին, ընտրական հանձնաժողովների անդամներին, իրենց լիազորություններն իրականացնելիս արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:

Կարծում ենք, որ այդ տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով կնպաստի ընտրությունների ազատ եւ արդար պայմանների ձեւավորմանը։

 

Հարգանքով՝  

 Վարուժան Գաբրիելյան

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի պետ

23 մարտի, 2015թ․,  Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031