Որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում
«Ապառաժ Արցախ». Նախարարությունը չի ժխտում, որ Արցախի Հանրապետությունից ՀՀ պետական բյուջեն եկամուտներ ունեցել է, պարզապես, ըստ նախարարության, «վերոգրյալ հանգամանքների համակցությունը թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներից առանձնացնել Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող մուտքերը և արժանահավատորեն գնահատել դրանց ընդհանուր ծավալը»։
Մի բան, սակայն, հստակ է՝ Արցախը ոչ միայն հայրենիք է, որն արյամբ էր ազատագրվել, ոչ միայն ՀՀ-ի անվտանգության ողնաշարն էր, այլ նաև էներգետիկ, հանքարդյունաբերական, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսական արտադրանքի, այգեգործության, հսկայածավալ ցանքատարածությունների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության և տնտեսական այլ ուղղությունների անփոխարինելի ռեսուրս, որը 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում օտարվեց:



















































