Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Աբու Դաբիում

Մարտ 27,2015 17:33

Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ավստրալիա: Հայաստան վերադարձի ճանապարհին նախարարը Աբու Դաբիում հանդիպեց և զրույց ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ:

Երեկոյան, ՀՀ սփյուռքի նախարարը Աբու Դաբիի նորակառույց Սուրբ Նահատակաց եկեղեցում մասնակցելու է Ծաղկազարդի արարողությանը և պատարագին, որը կմատուցի Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ Վարդապետ Տոնոյանը: Արարողությունը տեղի կունենա ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանի հանդիսապետությամբ:

Պատարագի ավարտից հետո ծաղկեպսակ կդրվի եկեղեցու տարածքում նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապա Աբու Դաբիի Առաջնորդարանում տեղի կունենա նախարարի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031