Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանին կենտրոնում հրաժարվել են տարածք տրամադրել. «Ա1+»

Մարտ 31,2015 11:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի իրազեկումը ապրիլի 24-ին ժ. 15.00-22.00-ը «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում հավաքի անցկացման վերաբերյալ։

Հիմնադիր խորհրդարանը հավաքի ընթացքում ցանկանում էր նաեւ Երեւանի կենտրոնով երթ անցկացնել՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։ Սակայն այս հարցում սահմանվել է սահմանափակում։

Առաջարկվել է երթն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց – «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։

 Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    իսկ Հայաստանում, Հայոց Ցեղասպանութեան նահատակների նկատմամբ անարգանքն ու նախատինքը, անոնց յիշատակը ոգեկոչող հայութեան յուզումն ու զգացումներ ոտնակոխելը, միթե բաւարար պատճառնեն չե՞ն որ ամբողջովին արգիլվի այս զզվելի յիմարությունը…

Պատասխանել