Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետերը գործել են կառավարության դեմ»․ Փաշինյանը ճանապարհների վիճակի համար մեղադրեց Հայկ Մարությանին ու Վարդան Ղուկասյանին

Ապրիլ 23,2026 16:45 Share

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց Երեւանում խցանումների ու ճանապարհների փոսերի մասին։ «Մենք պետք է հասկանանք մի բան՝ աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը «բեզռազմեր» է։ Կա մեքենաների քանակ, որը կարա մտնի, դուրս գա, եւ կա քանակ, որը չի կարող։ Եվ վարորդները պետք է ուշադիր լինեն երթեւեկության առումով, ինչ-որ պահի մի ինչ-որ որոշում պետք է կայացնել։ Այդ հարցով գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Երեւանի փողոցների փոսերին՝ նա նշեց․ «Երեկ ես Գյումրիում էի, Անի թաղամասում ճանապարհներն ավերակ վիճակում են։ Հենց Գյումրի քաղաքի վարչական տարածքից դուրս ես գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են։ Սա ինչի՞ մասին է խոսում՝ երբ լինում են քաղաքային իշխանություններ, որոնք գործում են ոչ թե քաղաքի շահերով, այլ ի հեճուկս քաղաքի շահերի։ Բա այդ քաղաքային իշխանություններն ինչո՞ւ կառավարության սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվել, միլիարդներ ենք մենք ծախսել։ Հեղափոխությունից հետո Գյումրիում եղել է քաղաքային իշխանություն, որն ուղղակի կամ անուղղակի, բացահայտ կամ տակից գործել է ի հեճուկս կառավարության։ Դրա արդյունքը մենք տեսնում ենք։ Նույնը Երեւանում է, ցավոք, սրտի 2018 թվականից հետո մեր կուսակցության ներքո ձեւավորված իշխանությունը եւ քաղաքապետը էլի ուղղակի կամ անուղղակի գործել են կառավարության դեմ։ Եվ դրա հետեւանքը մենք այսօր տեսնում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն ասաց, որ ջանքեր են գործադրում՝ Գյումրիում ու Երեւանում այս խնդիրները լուծելու ուղղությամբ։ «Կան համայնքների ղեկավարներ, որոնք ընդդիմադիր են, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում, այսինքն՝ կառավարության հետ ինչ-որ բանի մեջ մտած չեն։ Բայց ես չեմ հասկանում՝ այդ մարդիկ հատուկ փակում են այդ ճանապարհները, որ մեղքը գցեն կառավարության վրա՞։ Համայնքի փողոցների պատասխանատուն համայնքն է։ Սա այն բանի հետեւանք է, որ Երեւանի նախկին, եւ Գյումրիի քաղաքապետերը բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են կառավարության դեմ։ Մենք հիմա դրա պատասխանատվությունը պետք է կրենք եւ կկրենք»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930