Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ամբողջ տոնացույցը պետք է փոխե՞նք, հարմարեցնենք ԵԱՏՄ-ում ընդունված տոնացույցի՞ն. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 04,2015 11:35

Կառավարության վերջին նիստի ժամանակ որոշվեց եկեղեցական տոներին հաջորդող մեռելոցների օրերը ոչ աշխատանքային լինելու վերաբերյալ 2008 թվականին ընդունված համապատասխան որոշումը վերանայելու նպատակով այն դնել քննարկման: Բացառություն է արվում միայն Սուրբ Զատկի` Հարության տոնին հաջորդող երկուշաբթիի համար, որը կմնա ոչ աշխատանքային:

Այդ որոշման կապակցությամբ զրուցեցինք եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ կարծիքի եք մեռելոցները աշխատանքային օր սահմանելու հնարավոր որոշման մասին:

-Ճիշտն ասած, չգիտեմ, թե դրա նպատակը, միտումը որն է: Դա 2008 թվականից հաստատված կարգ է, եւ, կարծում եմ, ավելի շատ օգուտ է տվել, քան թե վնաս: Ու չեմ կարծում նաեւ, որ մեր ժողովրդի, երկրի կյանքում ամենակարեւոր խնդիրը մեռելոցները պահելը կամ վերացնելն է: Ունենք շատ ավելի հրատապ հարցեր, որոնք ուղղված պետք է լինեն մեր ժողովրդի թե՛ տնտեսական, թե՛ հասարակական կյանքի առողջացմանը: Եթե դրան տնտեսական հիմնավորում են տալիս, ապա չեմ կարող ասել, թե տարվա մեջ ընդամենը հինգ օրը (ընդ որում՝ դրանք փոխարինվում են շաբաթ օրերով) ինչով են խանգարելու տնտեսությանը:

-Օրինակ, վարչապետը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է, ուստի մեր աշխատանքային ռեժիմը պետք է հարմարեցվի այդ միության անդամ երկրների ռեժիմին:

-Աշխարհն այնքան է փոքրացել, որ բոլոր այդ աշխատանքային ռեժիմները, կապերը (մանավանդ մասնավոր գործարարության սկզբունքի վրա են դրանք հիմնականում հիմնված) մարդիկ իրենք կարող են կարգավորել, բարելավել, մշակել իրենց ծրագրերը: Աշխարհում ընդունված գործելաձեւ է, որ մասնավոր գործատերերն իրենք իրենց օրակարգը, աշխատանքային ռեժիմն ու կարգն ունեն եւ, բնականաբար, կարող են հստակորեն համաձայնեցնել մյուսների հետ:

Իմ կարծիքով, պատճառաբանությունն այնքան էլ հիմնավորված չէ: Դե, եթե դա ԵԱՏՄ-ով են պայմանավորում, ապա ուրիշ օրեր էլ կան, որոնք կարող են գործարարներին խանգարել, օրինակ, Ապրիլի 24-ը, Մայիսի 9-ը, Մայիսի 28-ը եւ այլ օրեր, որոնք մեր ազգային, պետական հիշատակի օրերն են եւ տոները: Եթե այդ տրամաբանությամբ գործենք, նշանակում է` մեր ամբողջ տոնացույցը պետք է փոխե՞նք, հարմարեցնենք ԵԱՏՄ-ում ընդունված տոնացույցի՞ն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930