Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդը մարզերի խոշորացումն է. «Հրապարակ»

Ապրիլ 04,2015 11:45

ՀՀԿ ԱԺ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ առաջիկայում, համայնքների խոշորացումից հետո, իշխանությունները հանրաքվեի «տակ» կիրականացնեն նաեւ մարզերի խոշորացում, ըստ որի, Վայքի մարզը կմիանա Սյունիքին, Արարատը` Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին: Կդառնան գուբերնիաներ` Ռուսաստանի նման: «Ով ում կմիանա, այս պահին պարզ չէ, դեռ քննարկել է պետք, սակայն որ տարածքային ստրուկտուրայի մեջ փոփոխության կարիք կա, ես դրան համաձայն եմ. այո, բերեմ Ռուսաստանի գուբերնիաների օրինակը, որոնք մեծ ինքնավարություն ունեն. մեզանում մարզպետարանները, որպես այդպիսին, օժտված չեն մեծ ինքնուրույնությունով. մեզ նման փոքր երկրի համար, պետք է անկեղծ ասել, մարզերի քանակը բավականին շատ է: Ընդ որում, մի քանի մոդելներ կան. նախկին շրջաններին վերադառնալու մոդելը կա, մարզերի խոշորացման մոդելը կա…»:

Ի՞նչ ժամկետներում կիրականացվեն այդ փոփոխությունները: «Ինձ թվում է` մինչեւ սահմանադրական փոփոխություններ պատկերը պարզ կլինի»: Որ հե՞շտ լինի կեղծիքներ անելը: «Դա լրագրողներիդ երեւակայության արդյունքն է, ո՛չ. որ արդյունավետ կառավարվի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չի կարելի պահի շահից ելնելով, չմտածված աղավաղել սեփական երկիրդ ստեղծելով նոր խնդիրներ ապագայում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930