Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանին դուրս հանեցին քննչական կոմիտեից. (Տեսանյութ)

Ապրիլ 09,2015 16:55 Share

Քիչ առաջ քննչական կոմիտեից հատուկ ջոկատայինները հանեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին:

Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը դեռ քննչական կոմիտեում են:

Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։

Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու  համար։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    այոոոո, համայն աշխարհը, շունչը բռնած, քայլ առ քայլ հետեւում ես այս պատմական, դիւցազներգակա՛ն դեպքերի բոլորման, ճակատագրական իրարարձություներին… սպասում ենք ուրեմն, սրտատրոփ, սերիալի յաջորդ հաղորդման…

Պատասխանել