Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում

Ապրիլ 14,2015 10:56

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ Օ-դը-Սեն նահանգի «Սո» պարտեզներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվեց քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանը:

Միջոցառմանը մասնակցեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների և ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Պատրիկ Դևեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության և քանդակագործ Թորոս Ռաստկլանին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար:

Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Չիտեչյանն իր գոհունակությունը հայտնեց Անտոնի քաղաքի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի միջև վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», – նշեց դեսպանը՝ դիմելով նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930