Լրահոս
Օրվա լրահոսը

Անմոռուկի մասին տեսանյութից հետո շոուի հաղորդավարին ոստիկան է այցելել. epress.am

Ապրիլ 22,2015 13:41

«SOS» ինտերնետ֊շոուի համահեղինակ, հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի կողմից «L’anmoruk» անունով տեսանյութը հրապարակելուց հետո նրա տուն և աշխատավայրերն են այցելել մեկ ոստիկան և երկու անհայտ անձիք ու հարցուփորձ արել Գայֆեջյանի մասին։ Epress.am-ի հետ զրույցում հաղոդրման պրոդյուսեր Հայկ Բարսեղյանը պատմել է, որ ապրիլի 20-ին երկու անծանոթներ այցելել են Գայֆեջյանի երկու աշխատավայրեր (նա բարմեն է աշխատում֊խմբ․)՝ ձեռքերին նրա լուսանկարը և հարցրել են՝ արդյոք որևէ մեկը ճանաչում է երիտասարդին, որպես ինչ է նա աշխատում։

Ապրիլի 21-ին մի ոստիկան քաղաքացիական հագուստով մեկի ուղեկցությամբ գնացել է Գայֆեջյանի՝ Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարան։ Անծանոթները երիտասարդի ընտանիքի անդամներին հարցրել են՝ արդյոք իրենց բնակարանն ապահով է, ո՞ւնի ճաղավանդակներ պատուհաններին, թե ոչ։ Ոստիկանը բացատրել է, որ Հայոց Ցեղասպանության 100֊ամյակի միջոցառումների շրջանակներում, հնարավոր է, խնդրեն իրենց տանը արտասահմանից եկած հյուրի հյուրընկալել և հարցումն այդ նախապատրաստությունների շրջանակներում է արվում։

«Մենք կարծում ենք, որ սա պատահական այցեր չէին։ Հնարավոր է, որ հենց «Անմոռուկ» տեսանյութի հետ է կապված (կասկածելի այցերը տեղի են ունեցել ապրիլի 20֊ին և 21֊ին, իսկ 19֊ի երեկոյան՝ կիրակի օրը, հրապարակվել էր տեսանյութը֊ խմբ․): Ի վերջո, տեսանյութը քննադատում էր ոստիկանությանը և իշխանություններին։ Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերներն էլ էին դա անում։ Դրա համար մենք կարևոր ենք համարում հայտարարել այս կասկածելի այցերի մասին։ Մենք տեղեկացրել ենք նաև ոստիկանությանը, չեմ կարծում, որ կհանդգնեն Վիլենի վրա հարձակվել հրապարակայնություն ապահովելուց հետո», ֊ ասել է Բարսեղյանը։

 Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930