Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Ամեն բան գեղեցիկ է, երբ անակնկալներ են լինում»

Ապրիլ 27,2015 13:28

Այսօր կայացավ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստ, որը վարեց նախագահ Իշխան Զաքարյանը:

Իշխան Զաքարյանը նիստից առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ «Համահայկական 6-րդ խաղերը» օգոստոսի 2-ից 14-ը կանցկացվեն Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում: «Այս անգամ ծրագրում ընդգրկված մարզաձեւերի թիվն ավելացել է յոթով եւ հասել տասնյոթի: Սպասվում է աննախադեպ թվով մասնակցություն: Եթե  նախորդ խաղերին մենք արտերկրից ունեինք 1860, Հայաստանի եւ Արցախի քաղաքներից՝ մոտ 1400 մասնակից, այսօրվա դրությամբ միայն արտերկրից արդեն ունենք չորս հազարին մոտ մասնակից: Կարծում եմ, որ 6-րդ խաղերում այս տարի կունենանք հինգ-հինգուկես հազար մարզիկ-մարզուհիների մասնակցություն, ինչն աննախադեպ մեծ թիվ է նմանատիպ մարզական միջոցառումների համար: Խաղերի օրացույցը արդեն պատրաստ է: Հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 2-ին, որին կնախորդի Խաղերի ջահի վառման արարողությունը», – ասաց պարոն Զաքարյանը:

Aravot.am-ի հարցին, թե բացման արարողությունը որտեղ է լինելու եւ ի՞նչ է նախատեսվում, Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ դա կախված կլինի այն խնդիրներից, ինչ իրենց առջեւ կդնի ստեղծագործական խումբը: «Թեեւ ամբողջությամբ տիրապետում եմ ծրագրին, խմբի աշխատանքների մասին այսօր չեմ խոսի, քանի որ ամեն բան գեղեցիկ է, երբ անակնկալներ են լինում: Իսկ բացման արարողությունը շատ ու շատ հաճելի անակնկալներ է պարգեւելու հանդիսատեսին», – պատասխանեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930