Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մաքրել հագուստը բծերից

Մայիս 02,2015 11:00

Երբեմն անփութության հետեւանքով մեր սիրելի հագուստներն այլեւս չենք կարողանում կրել, քանի որ նրանց վրա հետքեր կան, որոնք չեն անցնում: Հյութի կամ հատապտղի հետքերը կարելի է հեռացնել բորաթթվի 20 մլ սպիրտային լուծույթում, որը վաճառվում է դեղատներում, լուծում են 2 գ գինեթթվի (կարելի է նաեւ 1 գ կիտրոնաթթու կամ 1,5 գ թրթնջկաթթու) մեջ։ Այդ լուծույթով թրջված շորի կտորով շփում են թարմ բիծը եւ ապա լվանում նախ` սառը, ապա` տաք ջրով։ Հատապտղային բիծը լավ է հեռացվում վուշե կտորից։ Բամբակյա կտորը մաքրելու համար այդ գործընթացը կարելի է կրկնել երկու անգամ։ Բրդյա կամ կիսաբրդյա կտորների մաքրման համար այդ եղանակը պիտանի չէ, քանի որ բրդյա հյուսվածքները կազմող մոլեկուլների պեպտիդային կապերը գինեթթվի ազդեցությամբ ճեղքվում են, ինչի հետեւանքով կտորի վրա կարող են առաջանալ անցքեր։ Եթե պատահաբար ձեր հագուստի վրա թափվել է յոդ եւ չեք կարողանում անցկացնել հետքերը, ապա քիմիկոսները խորհուրդ են տալիս այն մաքրել անուշադրի սպիրտով, կամ թրջեք հագուստը սպիրտի մեջ: Հագուստն այնքան ժամանակ ողողեք սպիրտի մեջ, մինչեւ դադարի սպիրտը գունավորվել, որից հետո հագուստը լվանում եք օճառով: Սպիրտից լավ յոդի հետքերը վերացնում է ացետոնը, բայց այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կտորի որակը:

Մասնագետներն առաջարկում են այլ մեթոդ եւս. թրջում եք հագուստի կեղտոտված մասը ջրով, հետքի վրա դնում եք մի փոքր հիպոսուլֆիտ` նատրիումի թիոսուլֆատի բյուրեղահիդրատ, այնուհետեւ կտորը լվանում: Այս լուծույթը նույն կերպ լավ է մաքրում տարբեր աստիճանի հետքերը թե՛ գունավոր եւ թե՛ սպիտակ կտորներից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031