Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը, կարծեմ, որդուն զրկել էր մեքենայից. «Հրապարակ»

Մայիս 05,2015 10:28

Երեկ շրջանառվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հերթական քաջագործության մասին։ Ըստ այդ լուրերի՝ մայիսի 2-ին, երեկոյան, Տիգրան Խաչատրյանը Գորիսում մեքենա վարելիս վեճի է բռնվել զուգահեռ անցնող ավտոմեքենայի վարորդի հետ։ Վեճը շարունակվել է երեկոյան, որի ժամանակ 2 եղբայրներին մարզպետի որդին 40 հոգանոց «դասակով» ծեծի է ենթարկել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Երեւան՝ աչքի լուրջ վնասվածքով:

Հիշենք ընդամենը 10 ամսվա վաղեմության մի դեպք. 2014թ. օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի վարած Mercedes G 0 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան։ Ժամը 05:00–ի սահմաններում Տիգրանը որոշել էր երթեւեկել Երեւանի կենտրոնի՝ Մաշտոցի պողոտայի մայթերով։ Մեքենայի դիմապակուց բացակայել էր տեխզննման կտրոնը, վարորդն էլ գտնվել էր ոչ սթափ վիճակում։ Տուգանվեց 150 հազար դրամով։ Մայրը հերքում էր՝ իմ տղան… Հայրը մի քանի օր անց հաստատեց. «Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ»։ Խեղճ տղան այդպես էլ առանց մեքենայի մնաց…

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031