Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ռուսաստանը քաղաքականապես ակտիվ երիտասարդությանը պատերազմ է հայտարարել»

Մայիս 13,2015 17:06

«ԵՏՄ անդամակցության ընթացքում Հայաստանի անվտանգության ռիսկերը ոչ թե նվազեցին, այլ մեծացան, եւ Հայաստանի՝ մարտահրավերների հաղթահարման գործում հնարավորությունները էապես նվազեցին»,- մայիսի 13-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը: Կլոր սեղանի թեման էր «Հայաստան. 4 միս ԵՏՄ-ում անկման մեջ եւ փլուզմանն ընդառա՞ջ»:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ ԵՏՄ անդամակցության ընթացքում Հայաստանը նաեւ տնտեսական զարգացում չի գրանցել. «Եթե խոսքը 170 միլիոնանոց շուկայի մասին է, ապա դա շատ մեխանիկական մոտեցում է, որովհետեւ այդ շուկան գտնվում է անդառնալի կազմալուծման գործընթացում. կան բազմաթիվ ներքին խոչընդոտներ եւ շուկան ազատ չէ: Այնտեղ նաեւ գործում են վարչահրամայական եղանակները, եւ մենք շատ լավ գիտենք, որ ձեւավորված է մեկ մարդու որոշումների համակարգ»:

Քաղաքական վերլուծաբանը համարում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը սերտորեն կապված է Ուկրաինայում տեղի ունեցածի հետ. «Դատելով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, կարելի է ասել, որ Հայաստանում Ռուսաստանը ոչ մի խոչընդոտ չունի թե՛ ընդդիմությունում, թե՛ իշխանությունում, միակ դիմադրությունը նրանք հասարակայնության մեջ են տեսնում: Կարելի է ասել՝ Ռուսաստանն այսօր քաղաքականապես ակտիվ երիտասարդությանը պատերազմ է հայտարարել: Այս ամենը կոչվում է նարնջագույն վտանգ, իսկ Ռուսաստանի ուժայինները այդ նարնջագույն վտանգը հայտարարել են որպես Ռուսաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք: Հավանականությունը շատ մեծ է, որ Ռուսաստանը մեծացնելով իր հնարավորությունները, Հայաստանին ստիպի ընդունել Յանուկովիչի ռեպրեսիվ փաթեթը, որը Ուկրաինայում պայթեցրեց իրավիճակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031