Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի ձախ աչքը ևս վնասվել է. Еpress.am

Հունիս 01,2015 11:05

Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Հարություն Զաքարյանի ձախ աչքը ևս վնասվել է։ Այս մասին Еpress.am– ֊ին ասել է ինքը՝ Զաքարյանը, ով ներկայումս գտնվում է Մոսկվայի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում։

Զաքարյանի աջ աչքի տեսողությունը չի հաջողվել վերականգնել, չնայած մայիսի 21֊ին նա 5 ժամանոց վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսքով՝ աչքի տեսողության համար պայքարել են Ռուսաստանի լավագույն մասնագետները, սակայն ապարդյուն՝ հաշվի առնելով ստացած վնասվածքների լրջությունը։ Նա նշել է, որ այժմ ևս մեկ վիրահատության է պատրաստվում։

«Վիրահատությունն արվում է, որպեսզի գոնե աչքս հնարավոր լինի պահպանել», ֊ ասել է Զաքարյանը։

Նա նշել է, որ ձախ աչքի տեսողությունը, բժիշկների գնահատմամբ, վատացել է 40 տոկոսով ստացված վնասվածքների հետևանքով առաջացած բորբոքումների պատճառով։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930