Լրահոս
Օրվա լրահոսը

 «Էլ ապրել չկա, կգնանք գերեզմանները կապրենք». գյուղացիները լույսի թանկացման մասին (Տեսանյութ)

Հունիս 02,2015 16:32

Aravot.am-ը Աշոցքի բնակիչներին հարցրեց, թե հոսանքի թանկացման դեպքում ինչպե՞ս են ապրելու այդ ցուրտ ու աղքատ տարածաշրջանում: «Վաբշե էլ ապրել չկա, կգնանք, գերեզմանները կապրինք, աղջիկ ջան»,-պատասխանեց գյուղի տղամարդկանցից մեկը:

Մեկ այլ տարեց տղամարդ էլ, հաշիվ պահանջեց երկրի իշխանություններից՝ ասելով. «Ինչի՞ են թանկացնում, երբ որ նույն հոսանքն է, սովետական պետության ժամանակ էլ նույն հոսանքը չէ՞ր, մի բան էլ հիմա հիդրոէլեկտրակայանների թիվն ավելացել է, էնքան գէս-եր ու ատոմակայաններ են աշխատում, դրանք էնքան են շատացել, ի՞նչ թանկացում, ինչի՞ են թանկացնում, քիչ ծախս են անում, գրպաններն են լցնում, ժողովրդի մասին չեն մտածում… Ինչի՞ մեր հոսանքը պիտի Վրաստանի ու Թուրքիայի բնակչին տան 13 դրամով, իսկ Հայաստանի բնակչին՝ 25 դրամով, էս ի՞նչ պատմություն է»:

Մի կին էլ բացականչեց . «Սաղ Հայաստանը ծախեցին ուրիշ երկրներին՝ Ռուսաստանին, Ճապոնիային, Ֆրանսիային, ջուրը, լույսը, գազը, կապը …Ամոթ է էլի»:

Մեր այս հարցից հետո, ով մոտեցավ տեսախցիկին՝ ամոթանք տվեց երկրի իշխանավորներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930