Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին

Հունիս 02,2015 19:44

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և համագործակցության ամրապնդման ու փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել հաճախակի փոխայցելությունները, որոնք, Հանրապետության նախագահի խոսքով, հնարավորություն են ընձեռում անկաշկանդ մթնոլորտում համակողմանի քննարկել մասնագիտական հարցեր, կարծիքներ փոխանակել Սահմանադրության ոլորտին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցը նաև օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ և հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարևոր է:

Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջպետական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին, որոնք, նրա խոսքով, վերջին տարիներին բավականաչափ ակտիվացել են: Ըստ Նախագահի, իրավական ոլորտում ևս հարաբերությունների զարգացմամբ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ավելի ամբողջական կդառնա:

Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ-ի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, և Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը:

Պավել Ռիխետսկին ՀՀ Նախագահին ներկայացրել է դեռևս 1920 թվականին հիմնված Չեխիայի ՍԴ-ի անցած ճանապարհը, ձեռքբերումները, երկրի սահմանադրական արդարադատության ներկայիս համակարգը և այն կատարելագործելու համար դեռևս առկա խնդիրները:

Հանրապետության Նախագահը փոխադարձաբար հյուրին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ ճանապարհին եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրի համար հիշյալ բարեփոխումների կարևորությունն ու նպատակը:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930