Լրահոս
Օրվա լրահոսը

Հասանով. «Եթե չլիներ ԼՂ հակամարտությունը, Ադրբեջանի ամբողջ էներգիան եւ երկաթուղային ծրագրերը կանցնեին Հայաստանով». Azernews

Հունիս 15,2015 15:38

Ադրբեջանի փոխվարչապետ եւ փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ չնայած միջազգային կազմակերպությունների բանաձեւերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված: Այս մասին հաղորդում է «Azernews»-ը:

«Եվ հայերը, եւ ադրբեջանցիները սպասում են հակամարտության կարգավորմանը: Հակամարտությունը ժողովուրդների մեղքով չի սկսվել, մենք շատ տարիներ իրար կողք ենք ապրել: Եթե չլիներ այս հակամարտությունը, Ադրբեջանի ամբողջ էներգիան եւ երկաթուղային ծրագրերը կանցնեին Հայաստանով: Բայց ի՞նչ կարող է Հայաստանի կառավարությունը տալ իր ժողովրդին այսօր: Սերժ Սարգսյանին պետք է հարցնել, թե ինչի՞ հասավ այս հակամարտության միջոցով»,- մասնավորապես նշել է նա:

Համանախագահներն իրենց հերթին նշել են, որ տեղահանված մարդկանց վերադարձը տուն իրենց ուշադրության կենտրոնում է. «Մենք հանդիպում ենք ոչ միայն պաշտոնյաների, այլեւ քաղաքացիների եւ փախստականների հետ: Նրանց վերադարձը իրենց հայրենիք մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Հասանովին հանդիպման համար եւ Ադրբեջանի կառավարությանը շնորհավորել է այն աշխատանքի համար, որ տարվում է փախստականների պայմանները բարելավելու համար:

Հաղորդվում է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են ադրբեջանցի փախստականների հետ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930