Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն «Նաիրիտին» որպես մրցակից մեջտեղից հանում է. Սաֆարյան (Տեսանյութ)

Հունիս 15,2015 17:26

«Մեր տնտեսության հիմնական հիվանդությունն այն է, որ մենք մեր տնտեսության հիմնական հատվածը՝ արդյունաբերությունը, չենք բարձրացնում պատշաճ մակարդակի»,-այսօր մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը մտածում է՝ որտեղից գումար ճարի, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մարի, բայց չի մտածում «Նաիրիտը» վերագործարկելու մասին. «Այստեղից պետք է սկսել, ոչ թե այլ բաներ մտածել»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) աուդիտով «Նաիրիտի» վերագործարկումն աննպատակահարմար է, պարոն Սաֆարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ «Նաիրիտի» համար ոչ օբյեկտիվ որոշում է կայացրել Համաշխարհային բանկը, որը շահագրգռված չէ, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Ինչո՞ւ, որովհետեւ ՀԲ դոնորներն են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: Այս երկրներն ունեն կաուչուկ արտադրող գործարաններ եւ, բնականաբար, չեն ուզենա եւս մեկը մրցակից լինի. «Նաիրիտ» գործարանը, որը նույնպես քլորոպրենային կաուչուկ է արտադրում: Այնպես որ, մտածել՝ թե ՀԲ-ն իր գործառույթներով կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ես հակված չեմ այդպես մտածել: «Նաիրիտն» իր արտադրանքով կարող է հագեցնել ամբողջ այդ շուկայի 5%-ը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930