Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում է բակերի բարեկարգման ծրագիրը

Հունիս 16,2015 18:02

Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված հերթական բակի բացմանը: Հանգստի գոտին ապահովված է ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով, նաև գիշերային լուսավորությամբ: Շնորհակալություն հայտնելով բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար` Մամիկոնյանց 1 և 3 շենքերի բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքները հետզհետե բարեկարգվում ու համալրում են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն` բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը բակում մշտադալար եղևնի է տնկել:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Կոմիտաս 65 և Օրբելի 33 շենքերի բակային տարածքներ, որտեղ բարեկարգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների և  ավտոտնակների փոխարեն այս տարի բնակիչների տնօրինմանը կհանձնվի շուրջ 40 բարեկարգ բակ:

Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930