Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ ոստիկանների ու ցուցարարների միջեւ

Հունիս 17,2015 11:26

Մինչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, հանձնաժողովի շենքի դիմաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները  կոչ են անում դադարեցնել նիստը:

Այս պահին արդեն միջադեպ է սկսվել ոստիկանների ու երիտասարդների միջեւ: Ոստիկանները երիտասարդներին հրելով, քաշքշելով հեռացնում են հանձնաժողովի շենքի առջեւից:

Ակտիվիստները փորձում էին ներխուժել շենք եւ միջադեպը սկսվեց նրանից, որ ոստիկանները սկսեցին խոչընդոտել նրանց:

cuyc_elektraenergia-3 cuyc_elektraenergia-2

Ակտիվիստներն էլ շարունակեցին ամոթանք տալ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որ հերթական անգամ սակագնի բարձրացման որոշում է ընդունելու: «Մեզ չեք հարգում, գոնե ձեզ հարգեք, պարոն Նազարյան, դադարեցրեք նիստը, հրավիրեք միջազգային աուդիտ եւ բացահայտեք ՀԷՑ-ի չարաշահումները: Հարգելի ոստիկանները, խոսքը 24 միլիարդի չարաշահումների մասին է, իսկ դուք ասում եք՝ մի մետր այս կողմ կանգնեք, մի մետր այն կողմ կանգնեք»,- ասում էին ակտիվիստները:

Իրավիճակը հանձնաժողովի շենքի դիմաց դեռ շարունակում է լարված մնալ: Երիտասարդները արդեն սկսել են քննադատել եւ վիրավորական խոսքեր ուղղել իշխանությունների հասցեին. «Երեկվա կոմսոմոլները, լկտի լամուկները, որոնք դարձել են այսօրվա ազատության ջատագովներ, ժողովրդի հետ վարվում են ինչպես ուզում են»:

Ակտիվիստները ժամանակ առ ժամանակ բացականչում են՝ «Երեք անգամ թանկացրել եք որ ի՞նչ անեք», «Թալանից 365 հազարը՝ շքեղ մեքենաներին»: Նրանք նաեւ այս արտահայտություններով ցուցապաստառներ են բերել իրենց հետ:

Այս պահին ոստիկանները գնալով շատանում են եւ նրանք բոլոր կողմերից շրջափակել են ակտիվիստներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930