Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կոլեկտորի վթար. կրկին Կարմիր Բլուրում

Հունիս 17,2015 16:55

Արդեն որերորդ անգամ «Կարմիր բլուր» կայարանի հարակից տարածքի կոլեկտորը (խոշոր տրամագծով կոյուղի) բնակիչները վերածում են աղբանոցի` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Դեռևս անցյալ տարի`  նույն կոլեկտորի տարբեր հատվածներում առաջացած վթարի հետևանքով ողջ տարածքը ողողվել էր կեղտաջրերով` ստեղծելով հակասանիտարական վիճակ և հարուցելով բնակիչների դժգոհությունը: Իսկ խնդիրը հետևյալն էր: Երկու դեպքում էլ վթարները հետևանք էին բնակիչների կողմից դիտավորյալ խցանման, որի նպատակը կուտակվող կոյուղաջրերով հարակից այգիները ոռոգելն էր:

Karmir_blur_2

Այսօր նմանատիպ վթար է տեղի ունեցել նույն կոլեկտորի մեկ այլ հատվածում` Կարմիր Բլուր 5 հասցեում: Բնակիչները, մշակելով ու էտելով իրենց այգիները, ծառի ճյուղերը ամբողջությամբ լցրել էին կոլեկտորի մեջ, որն էլ եկել կուտակվել էր մի դիտահորում և վթարի պատճառ դարձել: Եթե չլիներ «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցների արագ արձագանքը, որոնք մի քանի ժամվա ընթացքում մաքրեցին կոլեկտորը, ապա կրկին կստեղծվեր հակասանիտարական վիճակ և կրկին կլսվեր բնակիչների աղմուկ-աղաղակը:

Երևան Ջրի աշխատողներին հաջողվեց մեկ անգամ էլ կանխել սպասվող վթարը: Իսկ հետո: Մինչև երբ: Ի վերջո` ո՞վ է պատասխանատու կատարվածի համար: Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ առկախված կմնան, քանզի մեզանում, ձևավորված ավանդույթի համաձայն, նման դեպքերում մեղավորներ փնտրում են ամենուր` կառավարման մարմիններից մինչև սպասարկող կազմակերպություններ, բայց ոչ մեղավորների շրջանում: Տվյալ դեպքում հենց նույն «խեղճ ժողովրդի» շարքերում:

 

«Երեւան Ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930