Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշեց նստացույց անել բախումներից խուսափելու պատճառով

Հունիս 19,2015 19:55

Քիչ առաջ  Ազատության հրապարակում մեկնարկեց էլեկտրաէներգիայի դեմ թանկացման ակցիան: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան ելույթներով: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ Հանրային ծառայությունները կարգավորող ծառայության ընդունած թանկացման որոշումը չի կարող վերջնական լինել, որոշում կայացնողները իրենք են լինելու, եւ էլեկտրաէներգիան չի թանկանալու:

11428589_866557483392036_711571391_n

Չնայած նախապես հայտարարված էր, որ «մեծ պահանջատիրական երթ» է լինելու, սակայն նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ներկաներին ընտրության առաջարկ արեց՝ կամ սկսել երթ, կամ էլ նստացույց անել՝ մինչեւ երկուշաբթի՝ պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի մասին   թանկացման որոշումը:

11650480_866560503391734_346388502_n

Չնայած ժողովուրդը պահանջում էր երթ, նախաձեռնության անդամները որոշեցին նստացույց հայտարարել՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունն արդեն օրվա երկրորդ կեսից «զինվել է»՝ ճնշելու երթը, եւ բախումներից խուսափելու համար ավելի նպատակահարմար է նստացույցը շուտ սկսել:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930