Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում տեղացած անձրեւի, քամու եւ կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել. «Հրապարակ»

Հունիս 20,2015 11:14

Հունիսի 18-ին, երեկոյան, Երեւանում տեղացած անձրեւի, քամու եւ կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացանք, որ ամենաուշը վայրէջք է կատարել Փարիզի չվերթը, այն պետք է Երեւանում իջներ հունիսի 18-ին, ժամը 19։55-ի սահմաններում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, եւ ինքնաթիռը թռել է Թբիլիսի, 8 ժամ հանգստացել եւ Երեւանում վայրէջք կատարել հունիսի 19-ին, ժամը 10։00-ին: Փարիզի չվերթով Հայաստան էին վերադառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումներին մասնակցած հայ պատվիրակության անդամները:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930