Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը Երևանյան գագաթաժողովը գնահատել է գերազանց

Հունիս 22,2015 17:04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից,  նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը  գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար:

“Երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր և վճռական էր 2012 թվականի Բուխարեստի գագաթաժողովից հետո գրանցած առաջընթացը քննարկելու, այլ նաև բարձրագույն կրթության դերի և դրա հետագա զարգացման և համագործակցության տեսակետից` ԵԲԿՏ նոր մարտահրավերների համատեքստում: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում ԵԽ-ի դիրքորոշումը նախարարական համաժողովին ներկայացնելու հնարավորության համար: Այն շատ կարևոր հնարավորություն էր` կիսել պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի տեսակետները, որ Եվրախորհրդարանը մատնանշել էր հռչակագրի`  Բոլոնիայի գործընթացի իրականացման հետագա գործողությունների հատվածում”: Նամակում նշվում է, որ 2015 թ. ապրիլի 28-ի լիագումար նիստում ԵԽ բանաձևը և Երևանյան  քննարկումները բացահայտել են միասնական մոտեցումները: “Ըստ էության, մենք ուրախ ենք հավաստել, որ քննարկումը և Երևանյան կոմյունիկեի կարևոր եզրակացությունները  փաստում են նախարարական համաժողովի և Եվրոպական խորհրդարանի միասնական մոտեցումները` ԵԲԿՏ-ի ապագային միտված նպատակների, մարտահրավերների, գերակայությունների և գործիքների ստեղծման տեսանկյունից”,-մասնավորապես, նշված է նախարարին ուղղված նամակում:

Նշենք, որ  ԵԽ բանաձևում անդրադարձ է կատարված ուսանողների շարժունության, կրթության իրավունքի, բարձրագույն կրթության մատչելիության, ազգային որակավորումների շրջանակի համապատասխանեցման, ուսանողներին պրակտիկ գիտելիքների ապահովման, կրթության ֆինանսավորման և այլ խնդիրների:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930