Լրահոս
Օրվա լրահոսը

ՙԳյումրիում յուրաքանչյուր արտիստ  միշտ սրտի թրթիռով է ելույթ ունենում՚

Հունիս 24,2015 12:47

   Գյումրիում կայացավ «Հորովել»-ի համերգ-ներկայացումը

Հունիսի 21 –ին Գյումրիում  կայացած համերգ-ներկայացմանը ներկա էին Գյումրիի  գրեթե ողջ մտավորականությունը, մտավորական մարդիկ ,որոնք վերջին շրջանում  նման որակի , մակարդակի համերգային նախագծի մասնակիցը չէին եղել,և որոնք համերգ-ներկայացման վերջում փաստում էին  ,որ այս նախագիծը  շատ կարևոր  համերգային նախագիծ է և Գյումրին ու ոչ միայն Գյումրին՝ կարիք ունի նման որակի միջոցառումների:

«Թե՜ ինձ, թե՜ ստեղծագործական ,և թե արտիստների համար շատ կարևոր էր Գյումրիում կայանալիք համերգ-ներկայացումը:Գյումրիի հանդիսատեսը շատ խստապահանջ է և յուրաքանչյուր արտիստ միշտ սրտի թրթիռով է ելույթ ունենում Գյումրիում: Փառք Աստծո այդ ոգևորվածությունը ,պատասխանատվության մեծ զգացումը բերեց դրական արդյունքների և հանդիսատեսի երկարատև և հոտնկայս ծափահարությունները վկայում էին ,որ ՙՀորովելը՚ սիրվեց Գյումրիում և համերգ-ներկայացումը գոհացրեց նաև Գյումրու հանդիսատեսին:Ես շատ ուրախ եմ ,որ իմ քաղաքը գնահատեց մեր կատարած աշխատանքը» ,-մեզ հետ զրույցում ասաց ՝համերգ-ներկայացման պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Համերգ- ներկայացման ավարտից հետո Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ ափսոսանք հայտնեց ,որ Գյումրիում նման որակի համույթ չկա: Համերգի պրոդյուսերն էլ փաստում է ,որ ՙՀորովելը՚ Վանաձորի  մշակութային կյանքի այցեքարտն է :

1658824391_n

ՙՀամերգ-ներկայացման հեռուստատեսային տարբերակի մոնտաժային աշխատանքներն արդեն սկսված են ,և ես հասկանում եմ ,որ սա մի մեծ ու հրաշալի նախագիծ էր ,որը մենք իրականացրեցինք :Երկու համերգային ներկայացումներից հետո ,մենք կարողացանք կատարել բոլոր համապատասխան շտկումները և կարող եմ ասել,որ Գյումրիում համերգ-ներկայացումը կայացավ ,գրեթե կատարյալ տարբերակով ,-իր գոհունակություններով կիսվեց՝ Տիգրան Վիրաբյանը:

«Հորովել» համույթը  համերգային  ծրագրեր միշտ էլ  ունեցել է, բայց սա մի պրոյեկտ էր,որը  երեք ստեղծագործական կոլեկտիվների համատեղ աշխատանքի արդյունք էր: Հունվար-փետրվար ամիսներից սկսվել է մեր համատեղ աշխատանքը: Արդեն երեք համերգային ներկայացում ունեցել ենք: Այս ծրագիրը ավելի մեծ ճանաչում բերեց անսամբլին, հնարավորություն տվեց  համագործակցելու այլ կոլեկտիվների  հետ ,այլ ֆորմատով հանդես գալու փորձ ունեցանք :Մինչ այս նախագիծը մեր համերգային ծրագրերում միայն հայկական երգ ու պարն էր :Լրիվ ուրիշ ձևաչափ է սա : Հիմա այս պահին մեր մոտ համերգային շրջագայության որոշակի դադար կլինի, գուցե լինի մեկ երկու համերգ ,-տեղեկացրեց համույթի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը:

Խոսելով համույթի թերությունների մասին բալետմայստերը ասաց.ՙ Թերությունները միշտ կան. արվեստի մեջ այնպես չէ ,որ ամեն ինչ անթերի է, եթե անթերի լինի, կլինի նաև անհետաքրքիր: Հիմնական  թերությունները մարդկային ռեսուրսնների հետ  է կապված: Կոնկրետ ինձ երբեք ոչինչ չի գոհացնում, չգիտեմ դա լավ է թե վատ, բայց եթե հասնում ես ինչ -որ նշաձողի փորձում ես ավելի գնալ առաջ:Ես երբեք գոհ չեմ լինում իմ աշխատանքից ,թող գոհ լինի հանդիսատեսը, եթե ես ամեն ինչից գոհ լինեմ կարծում եմ էլ չեմ աշխատի այդտեղ՚:Եզրափակելով իր խոսքը Գևորգյանը շնորհակալություն հայտնեց  համույթի գեղարվեստական ղեկավար ՝Արմեն Ներսիսյանին և երաշտական մասի  ղեկավար ՝ էլմիրա Կռոյանին:

Համերգ-ներկայացումից ստացած  իր տպավորություններով մեզ հետ կիսվեց նաև Վանաձորի քաղաքապետարանի  մշակույթի  և կրթության բաժնի պետ Գոռ Բադյանը.

ՙՎաղուց  սպասված համագործակցություն էր ,տարիներ  առաջ եղել է Վանաձոր- Գյումրի մշակութային լուրջ հարաբերություններ,հետո մի փոքր պասիվացել էր ,հիմա հուրախություն մեզ՝ Գյումրու  թատրոնի անձնակազմի հետ շատ ընկերական, ջերմ մթնոլորտում ենք և այդ ջերմ մթնոլորտում էլ ծնվեց գաղափարը համատեղ ծրագրով հանդես գալու ,որը մենք ուրախությամբ  ընդունեցինք : Եվ սկսվեց մեր համատեղ աշխատանքը, շատ բարի և տաղանդավոր մարդկանց հետ . խոսքս վերաբերում է Գյումրու թատրոնի ողջ անձնակազմին:

Հորովելի համերգ ներկայացումներին  ներկա  եմ  եղել Վանաձորում և Գյումրիում, ցավոք ներկա չէի Արցախի համերգին:Համերգ – ներկայացումը նվիրված էր հայկական ավանդույթների և ծիսակատարությունների պահպանմանը,որը ես շատ եմ կարևորում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հայկական ավանդույթները,ծիսակատարություննները չմոռացվեն հասարակության կողմից և մենք՝ մշակույթի մարդիկ ,պետք է նպաստենք ,որ այդ ամենը պահպանվի,չմոռացվի հասարակության կողմից:Այս գաղափարն իրագործելու համար անչափ շնորհակալ եմ Մշակույթի նախարարությանը,մեր համայնքի ղեկավարին,Լոռու մարզպետին՝պարոն Նալբանդյանին,Շիրակի մարզպետ ՝պարոն Ցոլակյանին:Ուզում եմ ասեմ անչափ հետաքրքիր միջոցառում ստացվեց, որն ինչ-որ չափով միավորեց երկու քաղաքները ,երկու մարզպետարանները ,հուսով եմ նմանատիպ միջոցառումներ էլի կլինեն՚:

Ինչ վերաբերում է հետագա համագործակցությունների, համատեղ նախագծերով հանդես գալու մասին , համերգ-ներկայացման պրոդյուսերը տեղեկացրեց ,որ Հորովելյան այս նախագիծը ինչ – ինչ պատճառներով իր համար ավարտված է, ՙՄիայն կարող եմ ասել ,որ սիրով կհամագործակցեմ  Հորովելի  պարային մասի հետ :Այն մեծածավալ նախագծերում որոնք մենք իրականացնում ենք և իրականացնելու ենք ,Գյումրու դրամատիկական թատրոնի,մայրաքաղաքի,միջազգային պրոեկտներում,Գյումրի քաղաքում կատարվող մշակութային միջոցառումներին  ,կաշխատենք հնարավորինս շատ օգտագործել Հորովելի պարային  մասի ստեղծագործական մեծ ներուժը,դե ի հարկե եթե հորովելի ղեկավարությունը և պատկան մարմինները գտնեն հարմար:: Հունիսի 21 – ին,Գյումրու Վ.Աճեմյանի թատրոնում  կայացած  ներկայացմամբ  ցավոք ավարտվեց այս երեք ստեղծագործական խմբերի համատեղ աշխատանքը :Համերգային գլխավոր,ՙպետական՚ քննությունը մենք հանձնեցինք,համերգ –ներկայացման վերջին ակորդը մենք տվեցինք Գյումրիում,-եզրափակեց Տիգրան Վիրաբյանը:

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930