Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց քաղբանտարկյալների խնդիրը

Հունիս 26,2015 10:59

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրեց քաղաքական բանտարկյալների հարցը:

Նա հղում կատարեց 2012-ի հոկտեմբերի 3-ին` Վեհաժողովի ընդունած Բանաձև 9000-ին, որտեղ տրվում է քաղբանտարկյալ եզրույթի սահմանումը: Ըստ այդ բանաձևի` ներկայացված են այն հինգ չափորոշիչները, որոնց առկայության դեպքում ազատազրկված անձը համարվում է քաղաքական բանտարկյալ:

Լեւոն Զուրաբյանը շեշտեց այն հանգամանքը, որ թեև բանաձևում սահմանված է քաղաքական բանտարկյալ եզրույթը, սակայն պետք է անդամ երկրները մշտապես ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը` ապահովելով մարդկանց իրավունքները:

Այս համատեքստում պրն Զուրաբյանը հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանում հիմնադրվել է Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեն: Այն զբաղվելու է Հայաստանում մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների և ազատությունների իրացմանն ուղղված գործունեության պատճառով զանգվածաբար տեղի ունեցող հալածանքների և ազատազրկումների դեպքերով` նպատակ ունենալով ջանքերի համադրման ու միասնական դիրքորոշումներ ձևավորելու ու արտահայտելու միջոցով մեծացնելու այդպիսի հալածանքի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:

Լեւոն Զուրաբյանը կոչ արեց Վեհաժողովին աջակցել այս նախաձեռնությանը և հույս հայտնեց, որ մյուս անդամ երկրները ևս, հետևելով Հայաստանի օրինակին, կհիմնադրեն Ստրասբուրգյան կոմիտեներ, որոնք կզբաղվեն քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930