«Ի դեմս Փաշինյանի՝ ունենք նեոբոլշևիկյան մի նոր պարագլուխ, որի համար սահմանադրականությունը, օրինականությունը, իրավաբանական պրակտիկան, արդարադատությունն ունեն զրո կոպեկի արժեք»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա նշեց՝ Փաշինյանը ստեղծել է նեոբոլշևիկյան մի նոր մոդել։ «Պարզվում է՝ այսօր Հայաստանում դու կարող ես ասել՝ դե լավ, գնացեք ընտրություններին մասնակցեք, բայց ես ընտրություններից առաջ, ընտրությունների օրը, ընտրություններից հետո զանգվածաբար կալանավորելու եմ ընտրությունների մասնակիցներին, որոնք ինձ համար գլխավոր ընդդիմախոսներ են։ Կարելի է սպանել նաև նրանց, ովքեր ընտրվում են կամ փորձում են ընտրվել, ինչպես վարվեց Վոլոդյա Գրիգորյանի և Արսեն Գևորգյանի նկատմամբ։ Պարզվեց՝ կալանքը ոչ միայն որպես մահակ, այլ նաև մահապատիժ կիրառվեց»,- ասաց Զուրաբյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը 4 քայլանոց օպերացիա է իրականացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ժողովրդավարության դեմ այս ասպատակության գլխավոր շահառուն Ադրբեջանն է։ Ալիևն ուղղակի հաճույքից շփում է իր ձեռքերը։ Եվ այս ամենը արվում է մեկ նպատակով, որ Փաշինյանը Հայաստանում հաստատի բռնապետություն և անցկացնի Ադրբեջանի համար անհրաժեշտ բոլոր որոշումները»,- ասաց Զուրաբյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































