Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ հարս ու փեսա Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ)

Հունիս 28,2015 14:59

Այսօր հունիսի 28-ին նորապսակների արդեն երկրորդ զույգն է այցելում Բաղրամյան պողոտա:  Ցուցարարները նրանց դիմավորեցին իսկական հարսանքավորների նման. Նորահարսն ու նորափեսան ափսե կոտրեցին, գաթաներ բաժանվեցին հարսանիքի մասնակիցներին, անգամ լավաշներ գցվեցին նորապսակների ուսերին:

Փեսան՝ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանն, ասաց, թե քանի օր մասնակցում են էլեկտրական հոսանքի դեմ թանկացման ակցիաներին եւ նոր չէ, որ միացել են պայքարին: Իսկ ամուսնության օրը չէին կարող անհաղորդ լինել այս ամենին: Հարսն ու փեսան համբուրվեցին՝ ձեռքերին  հոսանքի թանկացման դեմ պաստառներ:

harsupesa1 harsupesa2 harsupesa3 harsupesa4

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930